Սերիալը ներման մասին է, այն մասին, որ չես կարող մարդկանց դատել առաջին հայացքից, այլ ավելի խորը ճանաչել նրանց և փրկագնման հնարավորություն տալ։ Հերոսները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված դպրոցականներ են։ Սովորական դպրոցում կա հատուկ դասարան, որը նախատեսված է «խնդրահարույց» դեռահասների համար՝ նրանց երկրորդ հնարավորություն տալու և ճանապարհը բացելու համար, բայց դա միշտ չէ, որ հեշտ է և հնարավոր։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր անձնական խնդիրները՝ կապված ծնողների, հասարակության, սոցիալական ճնշման ու կարգավիճակի հետ, և այս ամենի հետ մեկտեղ, նրանք բախվում են նաև դպրոցի ներսում խտրականության և ճնշումների: Դպրոցականների համար սա դառնում է պայքար ոչ միայն կյանքում, այլեւ դպրոցական միջավայրում, որտեղ նրանք գոյատեւման պայքար են մղում։ Բացի այդ, նրանք սպասում են առաջին սիրուն, առաջին հիասթափությանը։