«Պենտհաուս» հայտնի դորաման պատմում է Հերա պալատում հարստության և ճոխության մեջ ապրող ընտանիքների և նրանց երեխաների մասին, ովքեր սովորում են Չոն Հա արվեստի դպրոցում։
Սիմ Սու Րյոնը ողբերգական անցյալով էլեգանտ և հարուստ կին է։ Նրա ամուսինը հաջողակ բիզնեսմեն է։ Հետագայում այս կինը պարզում է, որ իր ամուսինը իրենից ինչ-որ բան է թաքցնում։
Իսկ Օ Յոն Հին հասարակ ընտանիքից է։ Նա դպրոցից վատ հարաբերությունների մեջ է Չոն Սո Ջինի հետ։ Չոն Սո Ջինը դպրոցի տնօրենի դուստրն է :
Այս պատմության երեք կանայք պատրաստ են ամեն բան անել իրենց երեխաների համար։ Սակայն, նրանց կյանքը սկսվում է կործանվել, երբ խորհրդավոր մի աղջիկ՝ Մին Սոլյա անունով , իրենց պալատում երեկույթի ժամանակ ընկնում է Հերա աստվածուհու արձանի վրա և մահանում։ Բոլորը փորձում են թաքցնել այն փաստը, որ աղջիկը մահացել է պալատի տարածքում, նաև զուգահեռ սկսում են միմյանց կասկածել աղջկա սպանության մեջ։ Նրանց կյանքը քաոսի է վերածվում ու այս պատմությունը հիմք է դառնում բազմաթիվ նոր ողբերգությունների, սպանությունների ու դավաճանությունների համար: Դորաման լարված է պահում 1 ժամ 10 ր դիտողին ու կլանում սյուժեի մեջ, կտրելով առօրյա իրականությունից: